Մայիս ամսվա ընթացքում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում մի քանի իսլամադավան կրոնական գործիչներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մամուլի տեղեկություններով, ամենալուրջ կասկածները կապված են Նիդալ Էլ Հիխայի գործունեության հետ։
Նրան առաջադրվել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ «հանցավոր կապեր ունենալու» մեղադրանք։ Քրեական վարույթը միավորվել է Ռուսաստանի «Հյուսիս-արեւմուտքի մուսուլմանների համայնքի» նախկին ղեկավար Մուհամեդ Հենիի գործի հետ։ Ըստ տեղեկությունների, նրաք «աջակցել են ահաբեկչական կազմակերպությանը»։
Նույն կասկածանքով ձերբակալվել են Մուրմանսկի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ժահոնգիր Սադիրովը, Պետրոզավոդսկի մուսուլմանական համայնքների միավորման նախագահ, Կարելիայում Դաղստանի ժողովուրդների մշակութային կենտրոնի ղեկավար Ռուսլան Թարխանովը և հանրային իսլամական գործիչ Ահմեդ Թանջիևը։ Հարուցված քրեական գործով կասկածյալներից մեկը՝ Բարդվիլը, պաղեստինցի է։
Ռուսաստանյան մամուլին հայտնի է դարձել, որ անցյալ տարվա մարտի ամսին նրա հորեեղբայրը Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից սպանվել է որպես ահաբեկիչ։ «Նեզավիսիմայա գազետան» խիստ զգուշավոր կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում «ոմանք հակված են ձերբակալվածներին կապել Ռուսաստանի մուսուլմանների հոգեւոր վարչության հետ»։
Ըստ նույն աղբյուրի, Մոսկվայի Տուշինոյի շրջանային դատարանը «քննում է Դ․Վ․ Մուխետդինովի դեմ վարչական գործը»։ Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է ՌՄՀՎ փոխնախագահ Դամիր Մուխետդինովին։ Ավելի վաղ նա վարչական տուգանքի է ենթարկվել «ծայրահեղականություն քարոզելու» համար։
Թուրքական մամուլը Ռուսաստանում իսլամական հոգեւոր գործիչների ձերբակալությունները գնահատել է որպես «մուսուլմանների դեմ հալածանքներ»։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հակադարձել են, որ Կուրբան-բայրամի տոնին Մոսկվայի մզկիթներում հավաքվել են 350, իսկ Պետերբուրգում՝ 300 հազար հավատացյալ մուսուլմաններ։
«Նեզավիսիմայա գազետան» վկայակոչել են չափազանց ուշագրավ փաստ․ Պետերբուրգի տնտեսական համաժողովին ելույթում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը Ռուսաստանը անվանել է «ուղղափառ երկիր», ինչին ՌԴ նախագահ Պուտինը հակադարձել է, որ երկրի արմատական բնակչության մոտ 15 տոկոսը մուսուլման է, և «նրանք այյ հայրենիք չունեն»։
Կարելի է պատկերացնել, թե Ռուսաստանում «մուսուլմանների դեմ հալածանքների» թեման միջազգային ինչ հնչեղություն ունի, եթե նախագահ Պուտինը անհրաժեշտ է համարել հրապարակել իսլամադավան բնակչության մոտավոր թիվը և հավաստիացնել, որ նրանք «այլ հայնրենիք չունեն»։
Բայց, ինչպես ասում են, մարդը ծրագրում է, իսկ Աստված՝ տնօրինում։ Թուրքիայի Ազգային հետախուզության տնօրեն Իբրահիմ Քալընը, երբ դեռ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, սպառնացել է, որ «կարող են Ռուսաստանի ներսից պայթեցնել»։

Բաց մի թողեք
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև
Հայաստանի խնդիրը մեկն է՝ լինել սեղանի շուրջ, ոչ թե քարտեզի վրա
Ո՞վ է երաշխավորը, որ Թեհրանը իրոք կստորագրի «իսլամաբադյան համաձայնագիրը»