Ադրբեջանը դիտարկում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը, որը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաև շնորհակալ ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգթոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը խաղաղության կառուցման գործում ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Բաց մի թողեք
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ․ Լուսանկար
Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել
Եվրոպական խորհրդարանը ճանապարհ է հարթում ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի համար