Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Սա, բնականաբար, հենց ԱԱԾ-ի ձեռքի գործն է, որը տարածում են ՔՊ-ամերձ ԶԼՄ-ներն ու սունկ-կեղծիք տարածող իրենց սոցցանցային հարթակները: Մինչ այդ էլ օդանավակայանում տեսագրել և տարածել էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարները: Ինչի հիման վրա եք մարդկանց ազատ տեղաշարժն արգելում, և, ի վերջո, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին: Վերջնականապես արձանագրենք. Հայաստանում այսօր ԱԱԾ-ն ոչ միայն քաղաքացիների հեռախոսազրույցներն է ապօրինաբար գաղտնալսում, քաղաքացիներին հետապնդում, այլև ամոթալի կացնային գործիք է դարձել սրանց ձեռքին, ինչպես դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, դատարանները… Սրանք բոլորը հանցակից են: Ժողովրդավարություն բառը, ինչքան ուժ ունեն, այլանդակել են»:



Բաց մի թողեք
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Սյունիք, Մեղրի՝ ԹՐԻՓՓ-ի համար «նախատեսված տարածքներ» ենք տալիս «հարևանին»