Արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հայտարարություն է արել.
«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»:


Բաց մի թողեք
Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին. Ընդդիմադիր ուժերը միավորվել են․ Տեսանյութ
Էսօր հատուկ միջոցառում է լինելու․ Նարեկ Կարապետյան. Տեսանյութ
Ուշիի ողբերգական վթարից հետո մեկ ուղևորի ճակատագիրն անհայտ է