Ադրբեջանում շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ նախաձեռնությունների շրջանակում քննարկումների շարքը, որի ընթացքում կրկին ընդգծվել է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի գաղափարը։
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար»,- հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:
Նա նաև ընդգծել է, որ Նախիջևանը, ըստ իր խոսքերի, պատմականորեն ականատես է եղել «արևմտյան ադրբեջանցիների» կրած ողբերգություններին, և այդ պատճառով նման միջոցառումների անցկացումը հենց Օրդուբադում ունի առանձնահատուկ նշանակություն։
Ալեքբերլին հավելել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» իրենց «հայրենի հողեր» վերադարձը, ինչպես նա է ձևակերպում, դարձել է տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում անխուսափելի գործընթաց։ Նրա պնդմամբ՝ Հայաստանը պետք է ընդունի այդ իրականությունը և գործնական քայլեր ձեռնարկի վերադարձի կազմակերպման համար։

Բաց մի թողեք
Ունենալու ենք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք զրկելու եք նպաստից
Երևանյան լիճն անմխիթար վիճակում է. Լուսանկար
Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ