ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ ցանկանում է Պատվո մեդալ շնորհել ինքն իրեն։
«Երկրի վրա երբևէ քայլած ամենաքաջ և մեծագույն հերոսների 250-ամյա ավանդույթ։ Բայց միայն քչերն են արժանացել մեր բարձրագույն ռազմական պարգևին՝ Կոնգրեսի Պատվո մեդալին։ Ես ուզում էի այն շնորհել ինքս ինձ, բայց ինձ ասացին, որ չեմ կարող։ Բացի այդ, ես չկարողացա գտնել որևէ բան, որը իսկապես կհամապատասխաներ դրան», – ասել է ԱՄՆ նախագահը Վիետնամում և Աֆղանստանում ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին երկրի բարձրագույն ռազմական պարգևը հանձնելու արարողության ժամանակ։

Բաց մի թողեք
«Բոլորը պարզապես պետք է պատճենեն իմ ասածը». Թրամփը զայրացել է Վենսի վրա Իրանի մասին ասածների համար
Մոսկվայի վրա երեկվա հուժկու գրոհից ադրբեջանցիներ են վիրավորվել
Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն