Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, որը ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել, ու մոտենալով պարզել է, որ վերջինս Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն է։
ՀՀ ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։
Տղամարդը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։


Բաց մի թողեք
Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել. Լուսանկար
Երևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել