ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող էր բաց թողնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե այն չանցկացվեր Թուրքիայում։
Այս մասին Թրամփը հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
«Ես շատ հուսահատված էի ՆԱՏՕ-ից, և, անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը — խմբ.) շատ ուժեղ առաջնորդ է, շատ ուժեղ մարդ, լիովին հնարավոր է, որ ես չայցելեի այն»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն Անկարայից ավելի շատ աջակցություն է ստանում, քան ՆԱՏՕ-ի մի շարք այլ գործընկերներից։
«Թուրքիան մեզ ավելի շատ է օգնում, քան մյուս երկրները, որոնց ընդունված է համարել մեր ավանդական դաշնակիցները»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ Անկարայի նախագահական պալատում:
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Անկարա իր ամերիկացի գործընկերոջ կատարած այցի կապակցությամբ։
Թրամփն իր հերթին նշել է, որ Էրդողանը հատուկ հարգանք է վայելում ողջ աշխարհում։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ուժեղ պետություն է, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որը զգալիորեն զարգացել է Էրդողանի ղեկավարությամբ։
«Երկկողմ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք բազմաթիվ հարցեր»,- հավելել է Թրամփը։

Բաց մի թողեք
Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու` «իմամ Շամիլ կծնվի՞»
Թրամփը լիզեց Էրդողանի քղանցքները
Դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն․ Գյուլեր. Լուանկար