Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ինչով աջակցել, խրախուսել ու հովանավորել է Գագիկ Ծառուկյանը:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչու չեն խոսում, իրենց աջակցությունը չեն հայտնում տասնյակ տարիներ սպորտի վրա մեծ գումարներ ծախսած և իրենցից յուրաքանչյուրի համար շատ բան արած մարդուն, ով այս պահին հանիրավի հետապնդվում է: Հարյուրավոր մարզիկներից միայն 1-2 հոգի են իրենց սատարումը հայտնել:
Մեր տեղեկություններով, Ծառուկյանի ձերբակալությունից ի վեր ՔՊ-ական տարբեր շրջանակներից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից տարբեր պաշտոնյաներ հատ հատ զանգում, խոսում, սպառնում են մարզիկներին, որ որևէ խոսք չասեն, որևէ ձևով իրենց աջակցությունը չհայտնեն: Այս լռության պատճառը հենց դա է:

Բաց մի թողեք
Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու
Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են
«Արարատցեմենտը» չաշխատի` Իրանից կամ Ռուսաստանից կբերենք