«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը թելեգրամյում բացատրել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց ներկայացրել իր դեմ՝ իր քաղաքական հայտարարություններից մեկի հիմքով։
«Այս տեսանյութում ներկայացնում եմ, թե ինչի մասին է հայցը, ինչու եմ այն համարում քաղաքական խոսքի սահմանափակման փորձ, ինչ սկզբունքներ են գործում ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչների փոխադարձ քննադատության հարցում, և ինչու այս դատական գործընթացը կարող է կարևոր նախադեպ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքի համար»,- գրում է նա:
Տեսանյութում նա նաև անդրադառնում է նաև ընտրություններից հետո հրապարակված տվյալներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություններին և այն հարցերին, որոնք, իր համոզմամբ, պետք է քննության առարկա դառնան դատարանում։

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին