Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում Wildberries առցանց խանութի լոգիստիկ կենտրոնի յոթ աշխատակից է մահացել Ուկրաիանայի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզպետ Եվգենի Պերվիշովը։
«Գիշերային հերթափոխի յոթ աշխատակից զոհվել է, երբ թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Wildberries լոգիստիկ կենտրոնին։ Ես ցավակցում եմ բոլոր ընտանիքներին և ընկերներին, և մենք անպայման կօգնենք զոհերի ընտանիքներին», – գրել է նա։
Եվս 25 մարդ վիրավորվել է, որոնցից 23-ը հոսպիտալացվել են։ Պերվիշովի խոսքով՝ վնասվածքների մեծ մասը բեկորներից են, մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, վեցը՝ ծանր, իսկ 16-ը՝ միջին ծանրության։


Բաց մի թողեք
Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին
«Ամերիկան կրկին կարդացած դարձրեք». Վենետիկի ցուցարարները ԱՄՆ դեսպանին դիմավորեցին բողոքի ցուցանակներով