Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։
«Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։
Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։ Բժիշկը մարդկանց հորդորել է նաեւ հիշել, որ կոֆեինը բացասաբար է ազդում քնի որակի վրա։ Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել սուրճ խմել նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում։

Բաց մի թողեք
Որքան մարդ է ծնվում ու մահանում Հայաստանում. վիճակագրություն
Չենք կոտրվում ու չենք հանձնվում․ Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո
Ո՞ր բուհերում կրթություն ստացած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից ու ի՞նչ պայմաններով