Նախորդ գումարման ԱԺ-ն նորանկախ Հայաստանի պատմության ամենակռվարար խորհրդարանն էր, որտեղ ձեռնամարտի, անգամ ոտնամարտի էին դիմում։
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ն որոշել է նոր ԱԺ մեկնարկն էլ նախորդի քոպի-փեստով անել` սադրել, հրահրել ընդդիմադիրներին, որ մի քանիսի վախը բռնեն։
Հատկապես իշխանության թիրախում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները, առաջին հերթին՝ Էդգար Ղազարյանը, որը հաճախ է ՔՊ-ի ցավոտ տեղերին խփում։ Այս սցենարի մասին տեղյակ են նաեւ ընդդիմադիր թիմերում եւ, այսպես ասած, մարտական պատրաստվածության են բերում ուժերը։ «Հայաստան» դաշինքում արդեն կոփվել են ե՛ւ ձեռնամարտի, ե՛ւ լեզվակռվի հարցում, իսկ «ուժեղները», պարզվում է, բառացիորեն՝ ֆիզիկապես են պարապում:
Մեզ ասացին, որ ոմանք մարզվում են սպորտդահլիճներում: Ինքը` Նարեկ Կարապետյանը, Վովա Վարդանովի հիմնադրած ՈՄԱ-ի սան է եղել եւ մարզումներին է մասնակցել։ Ասում են՝ նա նաեւ ինքնակրթությամբ է զբաղվում․ ամեն օր քաղաքագիտական գրականություն է ընթերցում, թրեյնինգների մասնակցում եւ այլն։

Բաց մի թողեք
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին
Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու