Սեպտեմբերի 9-ին ԵՄ Գլխավոր դատարանը մերժեց Հունգարիայի կողմից ներկայացված հայցը, որը վիճարկում էր Եվրամիության որոշումը՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված անսպասելի եկամուտները ուղղորդել Ուկրաինային աջակցելու համար:
Հունգարիայի բողոք էր ներկայացրել Եվրոպական խաղաղության հիմնադրամի (ԵԽՀ) կոմիտեի կողմից Կիեւին աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվներից ստացված անսպասելի եկամուտների առաջին մասը հատկացնելու որոշման դեմ:
«Իր որոշմամբ Գլխավոր դատարանը մերժում է հայցը՝ հիմնվելով այն բանի վրա, որ այն դուրս է ԵՄ դատական մարմնի իրավասությունից», – ասվում է հայտարարության մեջ:
Դատարանը շեշտել է, որ իրավասություն չունի վերանայելու ԵՄ որոշման օրինականությունը, այդ թվում՝ արտաքին օրինականությունը՝ ռուսական ակտիվների վերաբերյալ, քանի որ որոշումը ուղղակիորեն կապված է համատեղ արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում կատարված քաղաքական կամ ռազմավարական ընտրությունների հետ:
Դատարանը նշել է, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամը ստեղծվել է ԵՄ Խորհրդի կողմից 2021 թվականին՝ համատեղ արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում գործողությունները ֆինանսավորելու համար: 2024 թվականի մայիսին ԵՄ խորհուրդը հաստատել էր ինչպես սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթը Ուկրաինային աջակցելու համար ուղղորդելու կանոնները, այնպես էլ այդ միջոցների բաշխումը։ Հունգարիան աջակցել էր առաջին որոշմանը, բայց «կառուցողականորեն ձեռնպահ էր մնացել» երկրորդի վերաբերյալ։ Հետագայում ԵՀՀ կոմիտեն որոշել էր, որ այս ձեռնպահ մնալը խոչընդոտում է Բուդապեշտին մասնակցել Ուկրաինայի զինված ուժերին միջոցների առաջին մասնաբաժինը հատկացնելու քվեարկությանը։

Բաց մի թողեք
Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․զոհեր կան. Լուսանկար
Աթենքը խստացնում է էլեկտրական սկուտերների դեմ պայքարը, քանի որ Եվրոպան անվտանգության տագնապ է հայտարարել. Լուսանկարներ
Թրամփի քարտեզը Իսլանդիան ներառում է ԱՄՆ-ում, բայց Ռեյկյավիկը չի զվարճանում