Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դատապարտել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին գտնվող Ստարոկոզաչյե անցակետի վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակումը, ինչպես նաև ռուսական «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայի օդային տարածքի խախտումը: Նա այս հայտարարությունն արել է X սոցհարթակում։
Սանդուն հիշեցրել է, որ նախորդ օրը Մոլդովան ստիպված էր ժամանակավորապես փակել իր օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքի հայտնվելուց հետո:
Ըստ այդ երկրի իշխանությունների՝ անցած գիշեր ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Ուկրաինայի սահմանային ենթակառուցվածքների, այդ թվում՝ մոլդովա-ուկրաինական սահմանին գտնվող Ստարոկոզաչյե անցակետի վրա։
Ըստ ուկրաինական կողմի՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են մի քանիսը: Սահմանային ենթակառուցվածքները վնասվել են, հրդեհներ են բռնկվել տեղում, և անցակետի գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Սանդուն ընդգծել է, որ ռուսական հարձակումների աշխարհագրության ընդլայնման պատճառով Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ ՀՕՊ համակարգեր։

Բաց մի թողեք
Գուցե մենք չափն անցանք․ Թրամփն Իրանի մասին
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում