77-ամյա Ալլա Պուգաչովան կրկին հանրության առաջ է հայտնվել ձեռնափայտով։ Երգչուհին ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ մասնակցել է «Ռանդևու» փառատոնի եզրափակիչ օրվան և լրագրողներին պատմել մի քանի ամիս առաջ ստացած վնասվածքի մասին։
Երգչուհին հայտնել է, որ մոտ չորս ամիս առաջ ընկել է և կոտրել ազդրոսկրը, ինչի հետևանքով երկար ժամանակ չի կարողացել շարժվել։
«Ես կոտրել էի ոտքս՝ ազդրային հոդի հատվածում։ Անկեղծ ասած, չէի կարծում, որ ընդհանրապես նորից ոտքի կկանգնեմ․ ամեն ինչ շատ ծանր էր։ Ինձ ասել էին, որ հնարավոր է նույնիսկ կես տարի անկողնային վիճակում մնամ։
Բայց հետո եկավ մի մարդ և ասաց, որ ամեն ինչ կախված է ինձնից, իմ կամքի ուժից։ Մինչ օրս շարունակում եմ հաղթահարել այդ փորձությունը։ Կարծում եմ՝ ևս երեք-չորս ամիս, և լիովին կքայլեմ։ Շատ դժվար տարա այդ ամենը, բայց հավաքեցի ուժերս և սկսեցի քայլել։
Սկզբում՝ ձեռնափայտով, հետո՝ առանց դրա։ Հիմա այն վերցնում եմ միայն այն ժամանակ, երբ ուզում եմ ինձ ավելի վստահ զգալ»,- պատմել է Ալլա Պուգաչովան։


Բաց մի թողեք
Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից․ Լուսանկար
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյան