Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն ,-գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով.
«Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։
Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդրում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների։

Բաց մի թողեք
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»
Մեկնարկել է «Սպայկայի» դատավարությունը
Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»