Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:
Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:
Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։
Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:
Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը»։

Բաց մի թողեք
Ո՞ւմ է պատկանում Հոմերոսը
«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. Լուսանկարներ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի շունը չի տեղափոխվի Դաունինգ սթրիթ. Լարի կատվի արձագանքը. Լուսանկար