Հուլիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է 37-ամյա Մենուա Մ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Արմեն Մ․-ի վարած «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։


Բաց մի թողեք
Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի
Վրաերթ և շղթայական ավտովթար «Փեթակ» տոնավաճառի մոտ. վարորդն ինքն է ահազանգել շտապօգնություն․ Լուսանկար
Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան․ Լուսանկար