Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երեք ամսով՝ մինչև ինը ամիս։
Այս մասին հայտնել է Ավստրիայի կառավարությունը։
Որոշմանը նախորդել են Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Neos Լիբերալ կուսակցության կոալիցիայի երկարատև բանակցությունները:
Բարեփոխումը նախատեսում է նոր պարտադիր դաշտային վարժանքների անցկացում վեցամսյա հիմնական պատրաստությունից հետո։ Նաև զինվորական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար նախատեսվում է սահմանել արձակուրդային օրեր։ Վճարը պետք է բարձրանա ամսական մինչև 1000 եվրո:

Բաց մի թողեք
Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց
«Եվրամիության վիճակի մասին» ելույթի անորոշությունները. ի՞նչ կասի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
Խորվաթիան խոչընդոտում է Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը