29/07/2026

EU – Armenia

Ավելի քան 100 զոհ և մեծ ավերածություններ․ ի՞նչ վիճակ է Պակիստանում

Պակիստանում հունիսի 26-ից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, իսկ 362-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել է այդ երկրի բնական աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը։

Ամենամեծ մահացության թիվը գրանցվել է հյուսիս-արևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում, որտեղ մուսսոնային անձրևների հետևանքով զոհվել է 55 մարդ։ Փանջաբի արևելյան նահանգում փոթորիկները խլել են ևս 36 մարդու կյանք։

Հորդառատ անձրևները և դրանց հետ կապված ջրհեղեղները վնասել են մոտ 800 շենք, որոնցից ավելի քան 200-ը լիովին ավերվել են։

Հունիսի վերջից ի վեր Պակիստանում անցկացվել է 148 փրկարարական գործողություն, որի արդյունքում փրկվել է մոտ 4000 մարդ։