29/07/2026

EU – Armenia

Օրվա կարևորագույն նորությունները

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ օրվա կարևորագույն նորությունը

Հայաստանյան մեդիայում հուլիսի 28-ին հրապարակված 2546 հոդվածների ուսումնասիրության ու մեդիա մոնիտորինգի վերլուծական գործիքների կիրառությամբ առանձնացրել եքն օրվա ԹՈՓ 5 թեմաները։

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց և Մոսկվայի վերջնագիր (194 հիշատակում)

Փաստեր: Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և երկկողմ տնտեսական հարաբերությունների հարցեր։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առաջնորդներն ընդգծել են Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հնարավոր չէր, քանի որ Հայաստանը չէր ճանաչել այդ տարածքը։

Մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Մեդիա վերլուծաբանները շեշտադրում են, որ Պեսկովի հայտարարությունը հանրաքվեի վերաբերյալ «խառնել է Փաշինյանի հաշվարկները»։

Շրջանառվում է թեզը, որ Մոսկվան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցում։ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն կարող է կիրառել գազի գնի բարձրացման գործիքը, եթե ՀՀ-ն հստակ կողմնորոշում չհայտնի։ Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ նոր շուկաներ «առանց նախկինը քանդելու» մտնելու մասին, ընկալվում է որպես տնտեսական զգուշավորության կոչ՝ պետականության հիմքերը չխարխլելու համար։
«Գոլդ» համարանիշների նոր գներն ու աժիոտաժը (148 հիշատակում)

Փաստեր: Շուկայում շարունակվում է աժիոտաժը համարանիշների գնային նոր քաղաքականության շուրջ։ Վրաստանի ավտոներկրողների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ իրենք փաստացի կորցնում են Հայաստանի ավտոմեքենաների շուկան։

Մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Լրատվամիջոցներն արձանագրում են բարձր հանրային զգայունություն։ Քննարկվում է, որ նոր կարգավորումները ոչ միայն փոխում են ներքին շուկայի դինամիկան, այլև լուրջ մտահոգություններ առաջացնում տարածաշրջանային առևտրով զբաղվողների շրջանում՝ հանգեցնելով ավանդական տնտեսական կապերի վերանայմանը։
ՊԵԿ բացահայտումը և համայնքային բարիքի վերադարձը (126 հիշատակում)

Փաստեր: Պետական եկամուտների կոմիտեն Երևան-Սևան մայրուղում իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերել է տնտեսական բնույթի խախտումներ։ Դատախազությունը հայտնել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում համայնքներին հանրային բարիքի վերադարձման շարունակական գործընթացի մասին։

Մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Իրադարձությունը մեդիայում ներկայացվում է՝ որպես տնտեսական վերահսկողության խստացման և անօրինական ձեռնարկատիրության դեմ պայքարի դրսևորում։ Շեշտադրվում է իրավապահ համակարգի հետևողականությունը պետական բյուջեի միջոցների վերականգնման հարցում։

Մելիքգյուղի ողբերգությունը և հանրային անվտանգությունը (98 հիշատակում)
Փաստեր: Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում տեղի է ունեցել մոր սպանություն, որի մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդի նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն հոգեբուժարանում։ Զուգահեռաբար, լրահոսում շրջանառվում է Վանաձորում տեղի ունեցած մանկահասակ երեխայի մահվան դեպքը։

Մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Մեդիա դաշտում արձանագրվում է բարձր սոցիալական լարվածություն և հանրային զգայունություն։ Բարձրացվում են պատասխանատվության, հոգեկան առողջության վերահսկողության և սոցիալական աջակցության համակարգերի արդյունավետության հարցադրումներ։ Հասարակությունը պահանջում է համակարգային լուծումներ նմանատիպ ողբերգությունները կանխելու համար։

ԱՄՆ նախագահական ինտրիգներն ու պատերազմի ճակատները (86 հիշատակում)
Փաստեր: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցը՝ անտեսելով Նեթանյահուի առարկությունները։ ԱՄՆ ֆոնդային բորսայում Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են 5%-ով, իսկ Johnson & Johnson-ն արձանագրել է ռեկորդային աճ՝ մոտ 20 դոլարով։ Հուլիսի 7-ից ԱՄՆ Պնախարարությունը սահմանել է «Արտերկրյա գործողություններ» կատեգորիան՝ Իրանի ուղղությամբ կորուստների հաշվառման համար։

Մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը կանխատեսում է Ուկրաինայի կողմից Դոնբասի մոտալուտ կորուստը։ Միջազգային լրահոսում գերակշռում է համաշխարհային պատերազմի սպառնալիքի թեման՝ կապված Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման և Իրանի հնարավոր կոշտ պատասխանի հետ։ F-35-ների հնարավոր մատակարարումը Թուրքիային դիտարկվում է որպես տարածաշրջանային ուժային հավասարակշռության հնարավոր փոփոխություն։

Թոփից դուրս՝

Ներքին քաղաքականություն: Օգոստոսի 2-ին նախատեսված է ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստը, որը կվարի Կնյազ Հասանովը: Լայն քննարկման առարկա է դարձել ԱԺ-ի կողմից ՄԱԶԾ-ին (UNDP) 240.6 մլն դրամի հատկացումը (MAP 2.0 ծրագիր), որի թափանցիկությունը մամուլը դրել է կասկածի տակ: Քաղաքական դաշտում լարվածություն է առաջացրել նաև միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը՝ եկեղեցու դեմ պայքարի անհեռանկարայնության մասին:

Տնտեսություն: Արարատի մարզում (Ոսկետափ, Վերին Դվին) լոլիկի իրացման ճգնաժամ է. մթերման գները (40-60 դրամ) չեն ծածկում ինքնարժեքը: Իրավիճակը սրվել է հունիսի 2-ից Ռուսաստանի կողմից հայկական կորիզավոր մրգերի ներմուծման սահմանափակումների ֆոնին:

Միաժամանակ, արձանագրվել է Վրաստանից 618,000 դոլարի եգիպտացորենի ներկրում և Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինական նոր ծրագրի մեկնարկ:

Միջազգային: Իրանը սպառնում է կոշտ պատասխան տալ Կասպից ծովում իր նավերի դեմ գործողություններին՝ թիրախավորելով եվրոպական էներգետիկ օբյեկտները: Ուկրաինայի ԱԳ նախարարն Իրանին որակել է որպես «ռուսական ագրեսիայի հանցակից»:

Իսլանդիան պատրաստվում է ԵՄ հանրաքվեի, իսկ Չադը հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու մտադրության մասին:

Օրվա նյուզմեյքերները

Նիկոլ Փաշինյան: Հեռախոսազրույց է ունեցել Վ. Պուտինի հետ: Հայտնել է «Իշխանություն և առաջընթաց» գրքի ընթերցանությունն ավարտելու մասին:

Վլադիմիր Պուտին: Շեշտադրել է Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտությունը և հայտարարել ռազմաճակատում ռուսական ուժերի «զգույշ, բայց հաստատակամ» գործողությունների մասին:
Դոնալդ Թրամփ: Դիրքորոշում է հայտնել Թուրքիային ռազմական մատակարարումների վերականգնման հարցում՝ ընդգծելով ԱՄՆ ինքնուրույն վաճառքների իրավունքը:

Հայկ և Ավետ Կոնջորյաններ: Մամուլը շարունակում է քննարկել Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ ծեծի միջադեպը և իշխող կուսակցության ներսում հնարավոր կարգապահական քննարկումները:

Ռոբերտ Ամստերդամ: Հանդես է եկել սուր քննադատությամբ՝ Ն. Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող «արշավի» վերաբերյալ: