Հայկական բիզնես միջավայրում ձևավորվում է համագործակցության նոր և օրինակելի մշակույթ, որտեղ տեղական արտադրողներն ու ծառայություն մատուցողները միավորում են ուժերը՝ ստեղծելով փոխշահավետ էկոհամակարգ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Դրա հերթական գործնական ապացույցն է «Արտ Լանչ» և «Քոֆի Հաուս» (Coffee House) ընկերությունների միջև մեկնարկած նոր գործընկերությունը։
«Արտ Լանչ» հանրային սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր սոցիալական էջերում տեղեկացրել է, որ այսուհետ «Արտ Լանչի» բոլոր սպասարկման կետերում մատուցվելու է բացառապես «Քոֆի Հաուսի» սուրճը։
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Բ. Մելքոնյանն ընդգծել է տեղական բիզնեսների միջև համերաշխության և փոխօգնության կարևորությունը. «Ես հաճախակի ասում եմ, որ մի հայ գործարարը մյուս հայ գործարարին պիտի նայի որպես ոչ թե մրցակից, այլ որպես պոտենցիալ գործընկեր։ Այսօրվանից «Արտ Լանչի» բոլոր կետերում մատուցվելու է «Քոֆի Հաուսի» սուրճը»,- նշել է նա։
Գործարարը նաև առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել «Քոֆի Հաուսի» հաջողության պատմության վրա՝ այն համարելով երիտասարդական ձեռներեցության լավագույն մոտիվացիոն օրինակներից մեկը։ Ընկերությունը հիմնադրվել է երկու երիտասարդների կողմից, ովքեր տարիներ առաջ սկսել են իրենց գործունեությունը ընդամենը 200000 դրամի նախնական ներդրմամբ և, շնորհիվ աշխատասիրության, նորարարական մոտեցումների ու նվիրումի, կարողացել են կառուցել ճանաչելի և կայացած բրենդ։
Խոշոր ցանցի և արագ զարգացող երիտասարդական բրենդի այս միավորումը ոչ միայն նոր որակ է հաղորդելու հաճախորդների սպասարկմանը, այլև կարևոր ազդակ է տեղական շուկայի համար՝ ապացուցելով, որ միավորված միջոցներն ու համատեղ նախագծերը շատ ավելի մեծ արդյունք են տալիս, քան անհատական մրցակցությունը։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար