Անչափ ծիծաղելի տեսարան էր։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանն այսօր ներկայացրեց իր և կառավարության հրաժարականը։ Լսում էի նրա հայտարարությունը։
Հրաժարականի մասին հատվածը կարդում էր այնպես, ասես հեռախոսային տեղեկատու լիներ․ միալար, միատոն, անզգացմունք. «Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն… Կառավարությունը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը»։
Բայց հենց հերթը հասավ վարչապետ նշանակելուն, ձայնը կարծես կենդանացավ։ Գրեթե պատրաստ էր գոռալ՝ «անհապա՛ղ վարչապետ է նշանակում»։
Մինչդեռ կարող էր նույն հանգիստ տոնով շարունակել. «Իսկ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»։
Մի փոքր խնդիր կա միայն. Սահմանադրության մեջ «անհապա՛ղ» բառը շեշտադրումով գրված չէ։ Այդ շեշտադրումը Փաշինյանի հեղինակային հավելումն էր։ Երևի այդ պահին արդեն ոչ թե Սահմանադրությունն էր խոսում, այլ վարչապետի աթոռին անհապա՛ղ վերադառնալու նրա անհաղթահարելի ցանկությունը։

Բաց մի թողեք
Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․
Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում
Ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ՝ Պուտինին զանգն այս տրամաբանության մեջ է