Ինչո՞ւ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ: Այս հարցին իր էջում անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության և որևէ քաղաք, այդ թվում՝ Երևանը, ռազմավարական կառուցապատման առհասարակ զարգացման, որպես այդպիսին, ծրագիր չունի, որովհետև միայն այդպես կարելի է բացատրել այն ամենը, ինչ կատարվում է կառուցապատման ոլորտում։ Ինչպես են կառուցապատողները հարաբերվում Հայաստանի քաղաքացիների հետ, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր պատճառաբանությունը։ Ստացվում է այնպես, որ այս կամ այն պատճառով հիմնավոր կամ ոչ այնքան, տրվում են կառուցապատման թույլտվություններ, մարդիկ սկսում են այդ պրոցեսը, հետո պրոցեսի ընթացքում ի հայտ են գալիս խնդիրները՝ կապված գազամատակարարման, ջրամատակարարման, էներգամատակարարման և այլ հանրային ծառայությունների հետ։ Այս մյուս կողմն էլ ասում է՝ ախր մենք էդքան չենք կարող ապահովել, որովհետև պրոբլեմ կա, էդքան չենք կարող, շենքերը շատ են, բաժանորդները չենք հասցնում և այլն, և հետո քաղաքացիները սկսում են բողոքել, թե ինչ է տեղի ունենում։ Հետո կառուցապատողները սկսում են քաղաքացիներին ասել, որ պետք է լրացուցիչ գումարներ գազի համար և այլն։
Քաղաքացու գլխին, որը ընդամենը վճարել էր, որպեսզի ստանա բնակարան, կախվում է սպառնալիքը՝ կամ կստորագրես ստրկացուցիչ պայմաններով փոխանցման ակտը, կհրաժարվես բոլոր տույժերից ու տուգանքներից, կամ ուղղակի պատերի տակ և ոչ միայն, ասում են՝ կգնա կառուցապատողը սնանկացման»,- իր խոսքում նշեց Հովհաննիսյանը։
Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ կառուցապատողների սնանկացման գործընթացը դարձել է քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր թերություններով այդ գույքն ընդունելու ճնշման գործիք։ Ըստ նրա ՝ այս մասին պետք է բացատրություն տա պետությունը։
«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենք կարողանում են՝ երբ ուզեն, ինչպես ուզեն, գնան սնանկության մի կազմակերպությամբ, հետո մեկ այլ կազմակերպությամբ, մեկ այլ տեղ շարունակեն իրենց այսպես կոչված՝ գործունեությունը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Բաց մի թողեք
Իշխանական արտոնյալների ինստիտուտը և ՆԳՆ-ի համակարգային կաթվածը՝ Կոնջորյանի մասնակցությամբ միջադեպի հետևում
3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախրաննիկներ են եղե՞լ
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Կաթողիկոսին