Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրակրթական դպրոցներում չպետք է շարունակեն աշխատել այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարում ատեստավորման գործընթացը։
Նրա խոսքով՝ վերջին տվյալները մտահոգիչ են, քանի որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելացել է ընդունելության քննություններից անբավարար գնահատական ստացած դիմորդների թիվը։ Վարչապետը դա գնահատեց որպես ազդակ, որ կրթական բարեփոխումների իրականացումը բավարար արագությամբ չի ընթանում։
Փաշինյանի կարծիքով՝ ոլորտում չափազանց շատ զիջումներ են արվում, ինչի հետևանքով տուժում է կրթության որակը և, առաջին հերթին, աշակերտները։ Նա ընդգծեց, որ եթե ուսուցիչը մի քանի անգամ չի կարողանում հաղթահարել ատեստավորումը, ապա չպետք է շարունակի աշխատել դպրոցում, քանի որ դրա հետևանքներն արտացոլվում են նաև աշակերտների գիտելիքների մակարդակի վրա։
Վարչապետը շեշտեց, որ այս հարցում անհրաժեշտ է գործել վճռական և ընդունել հստակ որոշումներ։


Բաց մի թողեք
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Տեսանյութ
Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում. գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին
Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու