06/08/2026

EU – Armenia

Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից

Wildberries-ի հիմնական լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից այլ երկիր տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է միավորված Wildberries և Russ ընկերությունը։

«Ընկերության հիմնական լոգիստիկ օբյեկտները Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս տեղափոխելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկում ենք որպես իրավիճակի էմոցիոնալ և անհարկի սրում, ինչը չի արտացոլում մեր բիզնես- գործընթացների իրական բնույթը»,- նշված է հայտարարությունում։