«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում վերադառնալ փաստաբանական աշխատանքի և շարունակելու է իր քաղաքական ուղին։
Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Վարդևանյանը նշել է, որ նման որոշումը գիտակցված ընտրություն է, և ինքը պատրաստ է անցնել այդ ճանապարհը։
«Որոշել եմ չվերադառնալ փաստաբանական գործունեությանը։ Սա այն ճանապարհն է, որը պետք է անցնեմ, և ես պատրաստ եմ դա անել»,– ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական գործունեությանը միանալու որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ հանդիպել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և ստացել առաջարկ՝ միանալու քաղաքական թիմին։
Վարդևանյանը նշել է, որ այդ հանդիպումից հետո համոզվել է՝ Կարապետյանն ունի Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված առանձնահատուկ տեսլական, ինչն էլ ազդեցություն է ունեցել իր որոշման վրա։

Բաց մի թողեք
Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան
Հորթն ու գյորմամիշն օրվա գլխավոր թեմաներ
Մխիթարից հետո հեռացող չի եղել