08/08/2026

EU – Armenia

Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է․ շնորհավորում եմ բոլորիս․ Ռուբինյան․ Տեսանյութ

Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է։

Սոցցանցի իր էջում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով, թե մեկ տարի առաջ, երբ Վաշինգտոնում ստորագրվում էր Խաղաղության հռչակագիրը, թերահավատները չէին հավատում, որ սա բերելու է իրական խաղաղության, վերջ է դնելու սահմանային անվերջ կրակոցներին և զոհերին, չէին հավատում, որ մենք դուրս ենգ գալու շրջափակումից։

«Նրանք ուղիղ ասում էին, որ մենք սրանով ճանապարհ ենք տալիս հակառակ կողմին, իսկ մենք ոչինչ չենք ստանում և մնալու ենք շրջափակման մեջ։ Հետագա մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին հակառակը։ Արդեն ոչ միայն մեկ տարի, այլ 2,5 տարի սահմանին հակառակորդի կրակոցից որևէ կրակոց, որևէ զոհ չենք ունեցել։ Մենք ոչ միայն չենք մնացել շրջափակման մեջ, այլև առաջինն ենք քաղել ապաշրջափակման պտուղները»,- ասել է Ռուբինյանը։

Սա, ըստ Ռուբինյանի, իրական խաղաղություն է և պետք է սրանով ուրախանալ՝ առանց վատ զգալու։ Մենք արժանի ենք խաղաղության։