Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Բաց մի թողեք
Ինչ է անում Ջեքի Չանը Բաքվում. Լուսանկար
Առեղծվածային ու արտառոց դեպք՝ Երևանում. փրկել են փողոցում հայտնաբերված նորածին աղջնակի կյանքը
Ովքե՞ր ՔՊ-ից կողմ քվեարկեցին Արամ Վարդևանյանին