«Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում»:
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռազմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին:
«Կարծում եմ՝ այնտեղ սպառնալիք կար։ Ես շատ բան չհարցրի այդ մասին։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ The Washington Post (WP) թերթը հայտնել էր, որ Թրամփը հուլիսի սկզբին գաղտնի հեռացել է Անկարայից, որտեղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ռազմատրանսպորտային ինքնաթիռով Իրանի կողմից սպանության սպառնալիքի պատճառով, թեև Սպիտակ տունը պնդում էր, որ ամերիկացի առաջնորդը գտնվում է իր ինքնաթիռի խցիկում։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT