Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Հուսեյն Անդրաբին օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Իսլամաբադը «ամեն ինչ անում է, որպեսզի Միացյալ Նահանգները և Իրանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։
Turkiye իշխանամետ պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը և Իրանը «պայմանավորվել են հրադադարը ևս վաթսուն օրով երկարաձգելու մասին»։ Այդ մասին, հավանաբար, կհայտարարվի եկող շաբաթ։
Պակիստանցի դիվանագետը հավելել է, որ Իսլամաբադը միջնորդություն է իրականացնում ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված «կապի միջոցով»։ Օգոստոսի 10-ին Իրանի նախագահ Փեզեշքիանը բացահայտել է, որ պատերազմի օրերին Աֆղանստանը և Պակիստանը «կանխել են իրենց տարածքից գրոհային խմբերի Իրան մուտքը»։
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար Միացյալ Նահանգներին «վեց կետից բաղկացած նախապայմաններ է ներկայացրել»։
ԱՄՆ նախագահ Թրամփը այդ տեղեկությունը անուղղակի հաստատել է՝ հայտարարելով, որ Իրանը Միացյալ Նահանգներին տասնչորս միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ Նա նաև ասել է, որ Իրանի իշխանությունները հիսուն տարում իրենց կողմից սպանված բոլոր քաղաքացիների հարազատներին պետք է փոխհատուցում վճարեն։
Եկող շաբաթ լրանում է վաթսունօրյա հրադադարի վերջնաժամկետը։ Ավելի հավանական է, որ այն, իրոք, կերկարաձգվի, բայց ի՞նչ կտան միջնորդավորված բանակցությունները, ոչ ոք չի կարող կանխատեսել։ Արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Իրանը «ոչ միայն պատերազմում է հաղթել, այլև բարոյա-հոգեբանական առումով առավելություն ունի»։
Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր հանգուցալուծումը չափազանց էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման երաշխավորը Միացյալ Նահանգներն է, բայց TRIPP նախագծի իրականացման հարցում կարեւոր է նաև Իրանի դիրքորոշումը։
Ադրբեջանը և Իրանը տեւական ժամանակ է՝ քննարկում են «Արաքսի միջանցք» ծրագիրը, որ կարող է Ադրբեջանի և Նախիջեւանի միջև ցամաքային հաղորդակցություն ապահովել։ Բաքուն այդ այլընտրանքը կօգտագործի՞։

Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանը ԱԺ-ում պատմեց Վազգեն Սարգսյանի սիրած առակը. «Եթե կեղտի մեջ ես, ձենդ գլուխդ մի’ գցի». Տեսանյութ
Իշխանությունները նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին
Էրդողանը հայտարարել է «ողջ տարածաշրջանը անվտանգային միասնական համակարգում միավորելու» մտադրության մասին