13/08/2026

EU – Armenia

Խոշոր ավտովթար Կոտայքում. «Հոնդա»-ն բախվել է ճանապարհին կայանված «Ֆորդ»-ին. 5 վիրավորից 4-ն օտարերկրացի է. Լուսանկար

Օգոստոսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով ՝ 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։