Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից:
«Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օբյեկտում անվտանգության պահանջներին համապատասխան նախօրոք էվակուացիա է իրականացվել, պատմել են մամուլի ծառայությունում։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ օբյեկտում ապրանքների պահպանում չի իրականացվում։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պարտվեց․ իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից
Եթե ԱՄՆ-ն մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի
«Ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար ԱՄՆ Պետդեպարտամենտը գրասենյակ է ստեղծել