Ռուսաստանը անվտանգությունը ամրապնդում է ամբողջությամբ և առանձին տարածաշրջաններում։ Միշտ պատրաստ ենք փոխադարձ զիջումներ փնտրել, որ ընդոունելի կլինեն մեր բոլոր հարեւանների և մեր բոլոր զուգընկերների համար։
Ընդ որում, մենք դա պատրաստ ենք անել փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ մասին հայտարարել է օգոստոսի 12-ին Յուժնոսախալինսկ այցի ժամանակ։
Ռուսաստանի նախագահը Հեռավոր Արևելք է այցելել Ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների առիթով։ Նա բարձրացել է «Վարյագ» հրթիռային հածանավի տախտակամած և ընդունել նավատորմի հրամանատար Վիկտոր Լիինայի զեկույցը։
Պուտինը բարձր է գնահատել Խաղաղօվկիանոսյան նավատորմի «մարտիկներին, որ պատվով են կատարում մարտական պատրաստվածության բոլոր խնդիրները»։
Ռուսաստանի նախագահի հեռավորարևելյան ուղևորության գլխավոր իմաստը, թերևս, արտահայտում է նրա կողմից օգտագործված «հարևան և զուգընկեր երկրներ» ձևակերպումը։
Այդ տարածաշրջանում ո՞ր երկիրն է Ռուսաստանի «զուգընկեր»։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «արդեն հյուսրկորեական բալիստիկ հրթիռներ է կիրառում»։
Ավելի վաղ նա ասել է, որ Հյուսիսային Կորեան «պատրաստվում է շուրջ հիսուն հազար զինվորականներ ուղարկել Ռուսաստան»։ Վլադիմիր Պուտինը փաստացի բացահայտել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեան արդեն ոչ թե դաշնակից, այլ զուգընկեր երկիր է, որ շահերը Հեռավոր Արևելք-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանում պետք է հաշվի առնվեն։
Պուտինը հայտարարել է, որ չնայած Ճապոնիայի նկատմամբ «ոչ մի պահանջ չկա», բայց պաշտոնական Տոկիոն Ռուսաստանը ներառնել է «ոչ բարեկամական» երկրների շարքում։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ճապոնիային քննադատել է «միջուկային զենք ձեռք բերելու մտադրության» համար։ Յուժնոսախալինսկում ՌԴ նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է այդ տարածաշրջան «մուտք գործելու համառ քայլերի» մեջ։
Ռուսաստանի նախագահը, եթե իրերը կոչենք իրենց անուններով, Հեռավոր Արևելք է այցելել, որպեսզի Ճապոնիային և Հարավային Կորեային զգուշացնի Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության վտանգների և Հյուսիսային Կորեային «զուգնըկեր» երկիր անվանելու համար։
Իսկ դա նշանակում է, որ այդ տարածաշրջանում ռազմական բախման հավանականությունը մեծ է։

Բաց մի թողեք
Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը. Հովհաննես Իշխանյան. Լուսանկար
Փաշինյանի պայքարը Եկեղեցու դեմ բխում է Ադրբեջանի շահերից․ Տեսանյութ
Սեպտեմբերի 27. Այն ցավը, որ չի ավարտվում