Օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․
Ժամը 15:40-ի սահմաններում Դավւթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արևիկ Տեր-Դավթյանն ու Խաչատուր Պետրոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


Բաց մի թողեք
Խնամքի կարիք ունեցող 362 անձ հերթում սպասում է
Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը մահացել է․ Լուսանկար
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ. Լուսանկար