Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել Արբատ փողոցում գտնվող հեղինակավոր ռեստորանի սեփականատիրոջը պատկանող Range Rover մեքենայի վրա։
Դեպքի մասին հաղորդում է Mash Telegram ալիքը։
Ըստ ալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Կոմպոզիտորսկայա փողոցում օգոստոսի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում։
Կրակոցից վնասվել է մեքենայի թափքը՝ վառելիքի բաքի մոտ, և դիմապակին, ինչպես նաև անվադողը պայթել է։
Մեքենայի սեփականատերը՝ 46-ամյա Շաիգ Սուլեյմանովը, չի տեսել կրակողին և դիմել է իրավապահ մարմիններին։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT