ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար, սակայն երկրի օրենքներն այդ առումով շատ խիստ են։
«Կուզենայի առաջադրվել, սակայն օրենքը շատ խիստ է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազայում։ Թրամփի կարծիքով «նրանք ուզում են», որ ինքը դա անի։
Համաձայն ամերիկյան օրենսդրության, նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 29 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին արգելում է նախագահին առաջադրվել երկու ժամկետից ավելի։ Թրամփը սակայն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հնարավոր է համարում երրորդ ժամկետի համար առաջադրվելու համար իրավական հնարավորություններ փնտրելը։

Բաց մի թողեք
Մահացել է ռուսական հայտնի շանսոնիեն. Լուսանկար
Ընդդիմադիր գործիչը հեռանում է կուսակցությունից
Մասկն ուզում է գնել Մեծ Բրիտանիան