Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն, հատկապես այս համայնքում են ուզում ռեւանշի գնալ, որ դա ի ցույց դնեն մյուս համայնքապետերին, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր եռանդով չեն աշխատում ՔՊ-ի օգտին։
Չնայած Ստեփանավանի գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ։
Այսօր ՔՊ-ն` Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։
Մենք կապ հաստատեցինք Ստեփանավան համայնքի մամուլի քարտուղար Արմինե Բալայանի հետ, ով նշեց, որ իրենք էլ են այս առաջադրման մասին մամուլից տեղեկացել․ «Մենք Լոռի Բերդ բնակավայրի ֆեյսբուքյան էջից ենք տեղեկացել այս որոշման մասին, դեռ չենք հասցրել քննարկել, չգիտեմ իր դիրքորոշումը»։
Հարցին՝ այսինքն անակնկա՞լ էր այս որոշումը՝ նա նշեց․ «Հա, դե անակնկալն այնքան էլ անակնկալ չէր, լուրեր պտտվում էին, հենց «Հրապարակ»-ն էլ գրել էր, ես անձամբ կարդացել եմ այդ հոդվածը։ Մնացածի մասով իսկապես դեռ քննարկում չի եղել, թե ինքը կառաջադրվի, թե՝ ոչ ու ինչ տեսակետ ունի։ Միգուցե իրեն էլ է ժամանակ պետք»։


Բաց մի թողեք
Ռուբինյանի կույրաղիքը հեռացրել են
Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց. Տեսանյութ