ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մխիթար Շ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Էրալյուքս» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հրանուշ Պ-ին։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՓԲԸ-ում։



Բաց մի թողեք
Շղթայական ավտովթար Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել է 4 մեքենա․ Լուսանկար
Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին. Լուսանկար
Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր․ Լուսանկար