Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Գայի» պոստի մոտ 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում, արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել
Առևանգված աղջկա ընտանիքի նկատմամբ ճնշումներ են գործադրվում
Մենչի դուստրը վաճառքի է հանել իր 32,000 դոլարանոց հարսանեկան զգեստը. Լուսանկար