Առնվազն 20 մարդ է վիրավորվել Լեհաստանի Պրշիսուչա քաղաքի մոտ ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնել է երկրի պետական հրշեջ ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ Լյուբլինից Շեցին ուղևորվող Intercity գնացքը բախվել է բեռնատարի հետ անցման ժամանակ, ինչի հետևանքով դրա բոլոր վեց վագոնները մասամբ դուրս են եկել ռելսերից։
Գնացքում եղել է 120 ուղևոր։ 20 վիրավորներից չորսը, այդ թվում՝ բեռնատարի վարորդը, ծանր վիճակում են։



Բաց մի թողեք
Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո. Լուսանկար
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ն հետ մղել 1997 թվականի դիրքերին Ուկրաինայում խաղաղության դիմաց․ «The Telegraph»