Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ռազմական գործողությունների գաղտնի ծրագրին (OPLAN) հասանելիությունը սահմանափակելու հարցը, եթե ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ստանձնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարման ղեկը։
Մոտ 1000 էջից բաղկացած այս ծրագիրը նախանշում է այն գործողությունները, որոնք պետք է իրականացնեն Գերմանիան և ՆԱՏՕ-ն պատերազմի կամ լայնածավալ ճգնաժամի դեպքում։
Հաղորդվում է, որ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նպատակ ունի թույլ չտալ, որ AfD-ի գլխավորած երկրամասային կառավարությունը հասանելիություն ստանա ռազմական գաղտնի տեղեությանը (գուցե այն փոխանցի Ռուսաստանին)՝ հաշվի առնելով կուսակցության և Մոսկվայի միջև կապերի վերաբերյալ աճող մտահոգությունները։


Բաց մի թողեք
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»
Արտահոսած էլեկտրոնային նամակները ցույց են տալիս AfD-ի համանախագահի կտրուկ շրջադարձը «պայթուցիկ» ազգայնական գործընկերոջ նկատմամբ
Եվրոպայի արբանյակային միաձուլումը փորձարկում է տիեզերական անկախության խթանը