Բրիտանական նոր կառավարությունը առաջին խմբանկարն է լուսանկարվել։ Սակայն լուսանկարում կա մի մեծ «բացթողում»։ Բացակայում է վարչապետի նստավայրի՝ Դաունինգ-սթրիտի հայտնի Լարի անունով կատուն։
Սոցկայքերում կատվի անունով ստեղծված օգտահաշվում զայրալից հրապարակում է արվել այդ մասին, որ նոր վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի պաշտոնական լուսանկարում լուսանկարվելու համար իրեն չեն հրավիրել։
«Չեմ կարող հավատալ, որ նրանք լուսանկարվել են առանց ինձ»,- ասված է հրապարակման մեջ։ Դրանից հետո համացանցում «շտկված» լուսանկար է հրապարակվել, որտեղ արդեն կենտրոնական դերում՝ գորգի վրա Լարի անունով կատուն է՝ նախարարների առաջ կծկված նստած։
Հիշեցնենք, որ Լարին 19 տարեկան է։ Նա ընդունել ու ճանապարհել է 7 վարչապետի։ Դաունինգ-սթրիտում է 2011 թվականից։ Վարչապետ Բերնեմը հանուն նրա հրաժարվել է վարչապետի նստավայր տեղափոխել իր շանը, որպեսզի Լարիին անհանգստություն չպատճառի։


Բաց մի թողեք
«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ է․ Լուսանկար
Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին