11/09/2026

EU – Armenia

Փաշինյանը շատ ուժեղ ֆոկուսնիկ է. կարող է մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև արագ կողմնորոշվելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, ասել է, որ այս հարցը երկար ժամանակ չի կարող ձգվել։

«Շատ երկար չի կարող տևել, որովհետև հարցը կոնկրետ է դրված»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Կարապետյանը նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ վարչապետը կարող է անսպասելի քայլով փոխել իրավիճակը․ «Փաշինյանը շատ ուժեղ ֆոկուսնիկ է, կարող է մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը»։

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հնարավորության մասին հարցին Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ նման դեպքում Հայաստանը կարող է տարածաշրջանում մնալ առանց աջակցության. «Կմնանք անտեր՝ այս տարածաշրջանում։ Դե բերեք թուրքական բազա տեղը դրեք, ինչ ասեմ»։

«Փաշինյանը ցանկանում է Տիգրանաշենի հողերը «ապօրինի գույք» ճանաչել և հանձնել պետությանը, բայց մենք դա թույլ չենք տալու»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ հեշտությամբ կարող էր լուծել այդ հարցը։ Կարապետյանը նշել է, որ դեռ նախընտրական շրջանում Փաշինյանին առաջարկել է իր օգնությունը, սակայն վարչապետը չի ընդունել այդ առաջարկը։ Կարապետյանի խոսքով՝ իրենք նաև հողերը հետ բերելու ծրագիր են ունեցել, որը նախատեսում էր հարցը լուծել առանց պատերազմի։