Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանը, հայտնել է Նկարիչների միությունը։
Էդուարդ Զավենի Շախիկյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 2000 թվականից երգել է նաև Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային պետական ակադեմիական երգչախմբում (բարիտոն):
1978 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։
Քանդակագործությամբ զբաղվում է 1970 թվականից։
Նրա աշխատանքներից է ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող հայկական դրամի հուշարձանը և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված նարդի խաղացողի քանդակը։
Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի, ԱՊՀ երկրների պատկերասրահներում։ Աշխատանքներից մեկը, որը կոչվում է «Ազնավուր», գտնվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում։


Բաց մի թողեք
«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց. Լուսանկար
Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» գիրքը. Լուսանկար