Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։
ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:

Բաց մի թողեք
«Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել
Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում