16/09/2026

EU – Armenia

Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար

Սեպտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու հայտնվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։