17/09/2026

EU – Armenia

Ես հիմա ռուսերենի եմ գնում. ՀՀ-ում սովորելը դարձել է «զապադլո», դրա համար էլ տղաները կորցնում են իրենց դիրքերը

«Ես հիմա, օրինակ, Կառավարման ակադեմիա ռուսերենի եմ գնում, մեկը կարող է ճապոներենի գնալ, երրորդը՝ չինարենի, իսպաներենի, գերմաներենի, ի՞նչ է եղել: Ինչո՞ւ չենք առերեսվում, որ Հայաստանում երկար ժամանակ սովորելու ամոթ է եղել»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում սովորելու ամոթ կա, որովհետև ՀՀ-ում իշխող էլիտաներին պետք է եղել, որ հնարավորինս շատ տգետ լինի երկրում, որ հնարավորինս հեշտ կառավարեն քրեական ենթամշակույթի միջոցով:

Քրեական ենթամշակույթի միջոցով հատկապես տղաների շրջանում սովորելը դառել է ամոթ, սովորելը դարձել է «զապադլո»: Հիմա տղաները դրա համար ասում եմ՝ ՀՀ-ում կորցնում են իրենց դիրքերը բոլոր տեղերում, որովհետև քրեական ենթամշակույթի առաջնային ազդեցության ներքո են գտնվում»,- նկատել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ սովորել նշանակում է առաջին հերթին ազատվել կեղծիքից, որի մեջ բոլորն ապրում են: