«ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ ծաղկում է, բարգավաճում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձեւով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին: Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որեւէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից:
Ասենք, Վահագն Ալեքսանյանը երեկ Ռոբերտ Քոչարյանին էր վիրավորում, Արման Եղոյանը պահանջում էր փակել Դաշնակցությունը, Փաշինյանն անապացույց մեղադրանքներ էր ուղղում Սամվել Կարապետյանին։ Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա դեմ վարույթին եւ ուղարկել վարչություն:
Վարչությունում նախօրեին, առանց Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի, հպանցիկ քննարկել են հարցը, բայց որոշում չեն կայացրել։ Դա կանեն առաջիկայում: ՔՊ-ում վստահ են, որ Հայկին ներում-բեկում չի լինելու` նրան հեռացնելու են կուսակցությունից»։

Բաց մի թողեք
ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …
Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ